Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

13:23, 29 մայիս 2024
Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Երևան քաղաքում՝

Մայիսի 29-ին երեկոյան ժամերին, 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, հունիսի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։