Հետևեք մեզ։

Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք․ Փաշինյան

13:31, 29 մայիս 2024
Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք․ Փաշինյան

Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգության երաշխիքներին:

«Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ունենք դելիմիտացված սահման, այդտեղ ապահովված է անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Կիրանցում աշակերտների անվտանգության վերաբերյալ հարցին:

«Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու, եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, մենք, ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք»,- ասել է վարչապետը: