Խրախճանք չի կազմակերպվել, որքան ես տեղյակ եմ, այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում և ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ջրհեղեղի օրերին Աննա Հակոբյանի օգնականի կազմակերպած և նրա մասնակցած «սև ու սպիտակ» խնջույքի մասին հարցին։
«Այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝ 5-6 ամիս առաջ։ Որքան տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»,-ասաց Փաշինյանը։