Հետևեք մեզ։

Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ․ (լուսանկարներ) Shamshyan.com

14:32, 29 մայիս 2024
Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ․ (լուսանկարներ) Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում Ելփին գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, որը մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին: