Հետևեք մեզ։

Հայաստանը պետք է ներողություն խնդրի, իսկ եթե դա չանի ՀՀ ներկայիս ղեկավարությունը, ապա․․․ ․ Ալիևը նոր պահանջ ունի

14:42, 29 մայիս 2024
Հայաստանը պետք է ներողություն խնդրի, իսկ եթե դա չանի ՀՀ ներկայիս ղեկավարությունը, ապա․․․ ․ Ալիևը նոր պահանջ ունի

Ադրբեջանի նախագահը վստահ է՝ Հայաստանը պե՛տք է ճանաչի, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը», և ներողություն խնդրի։ 

 

«Հայաստանը պետք է ընդունի դա և ներողություն խնդրի մեզնից։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը միայն այսպես կարող է մաքրել այդ վայրենիների մեղքերը։ Եթե դա չանեն, Հայաստանը երբեք չի կարողանա ոտքի կանգնել։ Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի այս ողբերգությունը, այս հանցագործությունը, այս պատերազմական հանցագործությունը»,- ասել է Ալիևը երեկ Խոջալուի բնակիչների հետ հանդիպմանը։

 

Կեղծ մեղադրանքներ առաջադրելով 71-ամյա Մադաթ Բաբայանին, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին և 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին՝ Ալիևն արդեն մոտ 10 ամիս է, ինչ Բաքվում ապօրիանաբար կալանավորել է այս մարդկանց և փաստացի Հայաստանի ղեկավարությունից այսօր արդեն պահանջում է ճանաչել երեք արցախցիներին «ցեղասպան»։

 

Բաքվում ապօրինաբար կալանավորված հայերին՝ ներառյալ արցախցի քաղաքական գործիչները, ներկայացվել են տարատեսակ մեղադրանքներ, սակայն հայկական կողմին Ադրբեջանի նախագահի աթոռից չեն դիմել՝ նրանց այդ շինծու մեղադրանքներում մեղավոր ճանաչելու կոչով։ Փաստացի առաջին անգամ Ալիևը հենց իր բերանով ասում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը, դրանից էլ հետևում է, որ Հայաստանը այդպիսով 3 տղամարդկանց կճանաչի «ցեղասպան»։

 

Թե ի՞նչ ընթացք կունենա այս գործընթացը, կկատարի՞ արդյոք ՀՀ ներկայիս ղեկավարությունն Ալիևի պահանջը՝ հավերժ Բաքվի բանտում թողնելով այս երեք տղամարդկանց, հաջորդիվ ի՞նչ պահանջներ կներկայացնի Բաքվի բռնապետն ու արցախցիներից ո՞վ կլինի թիրախն այդ անգամ, դեռ հայտնի չէ, հարկավոր է սպասել՝ հուսով, որ ազգային ինքնագիտակցության, ինքնության բովում պայքարի վերջնարդյունքը կլինի հայկականության պահպանումն ու դե Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ փոքր-ինչ վերապահումով ճանաչումը։

 

 

 

Դիանա Կարապետյան