Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը երգել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» երեկոյին, երբ նույ օրը Լոռու մարզում աղետ էր և զոհեր կային։
«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:
Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը: «Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»,- գրել է նա: