Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով գործուղման շրջանակներում տեղի են ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավարության մի շարք հանդիպումներ, նախատեսվում է մասնակցություն նաև «EFES - 2024» բազմազգ զորավարժության բարձր մակարդակի դիտորդների օրվան։