Ռուսաստանից Հայաստանին սպառնացող վտանգ կա՞․ այս հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։
Ի պատասխան ԱՀԾ պետն ասաց․ «Հայաստանի Հանրապետության անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»։
Քրիստիննե Գրիգորյանը հրաժարվեց թվարկել այդ երկրների անունները։
Հարցին, թե ինչ-որ փուլում հանրությունը կիմանա՞, թե որ երկրներից այդ երկրները, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ վստահ է, կիմանան։
Հարցին, թե դրանք որ ոլորտներին են առնչվում, Գրիգորյան ասաց․ «Դրանք առնչվում են ՀՀ պետության գոյության, ինքնիշխանության, սուվերեն որոշումների, ներքին կայունության, ուզու՞մ եք թվարկեմ»։
Հարցին, թե կա՞ն Հայաստանում խմբեր, քաղաքական ուժեր, որոնք օժանդակում են այդ սպառնալիքներին, ովքեր սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը, Գրիգորյանն ասաց․«Բոլոր երկրներում անվտանգային մարտահրավերներն ունեն և՛ ներքին, և՛ արտաքին դերակատարենր և Հայաստանը բացառություն չէ»։
Հարցին, թե դա «հինգերերոդ շարասյունն է, Գրիգորյանն ասաց, որ չի մեկնաբանում այդ ձևակերպումը։