Կիրանցի հատվածում ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը, դա ևս բանակի պատասխանատվության գոտում է, որտեղ բանակը պատրաստ է իրականացնել պաշտպանություն։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Հող հանձնելու վերաբերյալ հարցերին ի պատասխան, ԳՇ պետն ասաց, որ իրեն այդ մասին հարցեր չտան․ «Նման հարցադրում ինձ մի կատարեք»։
Անդրադառնալով հենց իր նախկինում արած հայտարարությանը, թե Ջերմուկից ադրբեջանականզորքերը դուրս են գալու, ինչու՞ դուրս չեն եկել, Ասրյանն ասաց «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք, իմ կողքը կանգնեք միասին, ու կգնան»։
Լրագրողի դիտարկմանը, թե եթե ինքը չգա, զորքերը դուրս չե՞ն գալու, ԳՇ պետն ասաց «Ու դուքմի հրահրեք ինձ»։