Հետևեք մեզ։

Լեո Նիկոլյանին քնեցրել են և փորձել փոխադրել Ֆրանսիա (տեսանյութ)․ «Իրավունք»

20:17, 29 մայիս 2024
Լեո Նիկոլյանին քնեցրել են և փորձել փոխադրել Ֆրանսիա (տեսանյութ)․ «Իրավունք»

Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 38 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական և հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո՝ նրան ստիպողաբար փորձել են ուղարկել Ֆրանսիա:

«Ինչպես գիտեք, ինձ մեկուսացրել էին օդանավակայանում, եւ այդ վանդակում վատացել եմ: Բժիշկներ են եկել եւ չգիտեմ՝ ինձ ինչ են ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա եւ զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է:

Բայց բախտս բերել է, ինքնաթիռի հրամանատարն ասել է, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», -  «Իրավունք»-ի հետ զրույցում փոխանցել է Նիկոլյանը: