Հետևեք մեզ։

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

10:28, 30 մայիս 2024
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դերասանուհու ռեժիսոր Ստանիսլավ Խրիստովը։


Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մահվան մասին հաղորդագրություն է հայտնվել նաև նրա սոցիալական ցանցերում։

 

«Անհնար է հասկանալ, և շատ դժվար է գտնել ճիշտ բառեր, մեր Նաստյան կյանքից հեռացավ այս գիշեր երկար ու ծանր հիվանդությունից հետո»,- ասվում է ինստագրամյան իր էջում։