Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

19:26, 17 ապրիլ 2023
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը․ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»,- ասվում է տեքստում»: