Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ։ Այս մասին Հանրապետության հրապարակում, խոսելով լրագրողների հետ, ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխան հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն։
«Կհանդիպենք կալանավայրում»,- ասաց Սրբազանը և դիտարկմանը, թե Փաշինյանն այժմ կալանավայրում չէ, ասաց․
«Իսկ որտեղ է․ այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»։