Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին՝ Լոռու և Տավուշի մարզում ջրհեղեղի ժամանակ Աննա Հակոբայնի մասնակցությամբ խնջույքին երգելու համար․
«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար` բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից: Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհի տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ:
Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները: Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար:
Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»,- գրել է նա: