Հետևեք մեզ։

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմում երկաթուղային օբյեկտների վրա մի շարք ահաբեկչություններ

12:24, 30 մայիս 2024
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմում երկաթուղային օբյեկտների վրա մի շարք ահաբեկչություններ

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմում երկաթուղային օբյեկտների վրա մի շարք ահաբեկչություններ։


«ԱԴԾ-ն կանխել է մի շարք դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ Ղրիմի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում, որոնք ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունն ընտրել և հավաքագրել է Ղրիմի հինգ բնակիչների, ովքեր Կիևի ռեժիմի կողմնակիցներ են», - հայտնել են հատուկ ծառայությունից։


Գերատեսչության տվյալներով՝ հանցագործների ընդհանուր ղեկավարումն իրականացրել է 1970 թվականին ծնված ՌԴ քաղաքացին, ով մահացու վնասվածքներ է ստացել Ղրիմում  ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից։ Մնացած կասկածյալները ձերբակալվել են և խոստովանել իրենց մեղքը։