Հետևեք մեզ։

Գնում եք ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրում եք մարդկանց կարիքները, ընդհանուր բան չլինի, անհատական․ Գագիկ Ծառուկյանը բարեգործական հիմնադրամի անդամներին հանձնարարականներ է տվել (տեսանյութ)

12:37, 30 մայիս 2024
Գնում եք ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրում եք մարդկանց կարիքները, ընդհանուր բան չլինի, անհատական․ Գագիկ Ծառուկյանը բարեգործական հիմնադրամի անդամներին հանձնարարականներ է տվել (տեսանյութ)
Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով  բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն: Այս առնչությամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրատապ հանդիպում է անցկացրել բարեգործական հիմնադրամի անդամների հետ և տվել հանձնարարականներ․
 
«Իմ այսօրվա հրատապ հանդիպման պատճառը ջրհեղեղի հարցն է, ավերվածությունները․ մարդիկ ծանր վիճակում են։ Ձեզ հանձնարարում եմ վաղն առավոտյան գնալ, հանդիպել տարածքների ղեկավարների հետ, եկեղեցականների հետ, նայում եք, ընդհանուր բան չլինի, անհատական մարդիկ՝ ինչ խնդիր ունեն, ինչի կարիք ունեն։ 
Ոչ թե ձևական, ձևի համար գնացիք, ոչ, անհատական գնում եք ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրում եք մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով: Հասցեով, անունով ընտանիքի անդամների քանակով գրում եք, որ անձամբ, դու էլ տանելու եք․․․»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
 
Նա հանձնարարել է նաև  այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար:
 
Մանրամասն՝ տեսանյութում․