Քաղաքական դաշտը պիտի հնարավորինս զերծ լինի խտրական և ատելության խոսքից, այո, այսօրվա պրոցեսները ընթանում են խտրական խոսքի բոլոր դրսևորումներով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է նկատի ունենան, որ իրենք ևս պատասխանատու են այս խնդիրների առնչությամբ պատշաճ մոտեցում ցուցաբերելու համար»,- ասաց Մանասյանը՝ անդրադառնալով ատելության խոսքի կիրառմանը։
Անդրադառնալով հանրային պաշտոնատար անձանց, հանրային ծառայություն իրականացնող անձանց, այդ թվում՝ ոստիկանների գործողություններին՝ Մանասյանն ասաց․ «Ոստիկանները ևս պետք է նկատի ունենան դա և պատրաստ լինեն տարբեր հանգամանքների և իրենք էլ պետք է սովորեն էթիկայի, վարքագծի կանոնններ, բանակցային հմտություններ, բայց և դա չի նշանակում, որ քաղաքացիներ կարող են ոչ իրավաչափ մեթոդներով թիրախավորել նրանց»։