ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Միքայել արքեպիակոպոս Աջապահյանի և Բագրատ Սրբազանի խոսքերից հատվածներ.
««Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվիր, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 15.05.2024
«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են....Միգուցե դիտմա՞մբ են արել(չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ
Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:
Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»,-գրել է Ռուբինյանը։