Չի կարելի բաց թողնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը։ Այս մասին Իզմիրում «EFES - 2024» բազմազգ զորավարժությունների «Բարձր մակարդակի դիտորդների օրվա» ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ «Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե ազատվի արտաքին ուժերի և սփյուռքի ստրկությունից»։
«Հայ ժողովուրդը պետք է իր ապագան տեսնի ոչ թե դրսում գազել կարդացողների, այլ դարերով միասին ապրած իր հարեւանների մեջ, հասկանա ու խիզախությամբ անի այն, ինչ պետք է»,-ասել է նա։