Փորձաքննությունների ազգային բյուրոյում այսօր կայացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված մրցույթը: Թեկնածուներն էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ Գևորգ Մարգարյանը:
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Բյուրոյի տնօրեն է ընտրվել Արգամ Հովսեփյանը։ Վարդապետյանի տեղակալի ամուսինը չի ընտրվել մեկ ձայնի տարբերությամբ։
Ընտրությունը կատարել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: