Հետևեք մեզ։

Բողոքի ակցիաները կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, եթե ավելի լայն աջակցություն ստանան երկրի ներսում. Հրանտ Բագրատյան

15:37, 30 մայիս 2024
Բողոքի ակցիաները կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, եթե ավելի լայն աջակցություն ստանան երկրի ներսում. Հրանտ Բագրատյան

Հայաստանում բողոքի ակցիաները կարող են հանգեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, եթե ավելի լայն աջակցություն ստանան երկրի ներսում, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։



«Իրավիճակն այստեղ փոխվում է ամեն րոպե, բայց սա ուժեղ շարժում է», - ՌԻԱ Նովոստիին ասել է Բագրատյանը Մոսկվայում Լազարևյան ակումբի հանդիպման շրջանակում։

 


Նրա կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում, կարող է հանգեցնել Փաշինյանի հրաժարականին, եթե ավելի շատ մարդիկ միանան բողոքի ակցիաներին, և այլ պետություններ իրենց աջակցությունը հայտնեն։

 

Առայժմ Փաշինյանի աջակցությունը օտար, հատկապես արևմտյան շրջանակներից, շարունակվում է, հավելել է գործակալության զրուցակիցը։