Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։
Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի անունը կրող վարժարանում ստացած
գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Նա նաև սաներին հորդորել է դառնալ ուսյալ ու բանիմաց սպաներ, քանի որ գիտելիքն է մարտունակ բանակի հենասյունը։
Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է սաների ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով։