Հետևեք մեզ։

Ես ինքս՝ որպես ՄԻՊ, պատրաստ եմ կամուրջ հանդիսանալ պետության և եկեղեցու միջև. Անահիտ Մանասյան

16:40, 30 մայիս 2024
Ես ինքս՝ որպես ՄԻՊ, պատրաստ եմ կամուրջ հանդիսանալ պետության և եկեղեցու միջև. Անահիտ Մանասյան

Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությունն ամրագրել է, շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

 

«Այդ ներդաշնակությունը խաթարված է, այդ ամենը չտեսնել  չի կարելի, կարծում եմ թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը պետք է իրենց վերաբերելի բոլոր գործիքակազմերը կիրառելով՝ փորձեն իրենք ներդաշնակություն ձևավորել։  Ես ինքս՝ որպես ՄԻՊ, որպես ապաքաղաքական մարմին պատրաստ եմ կամուրջ հանդիսանալ բոլոր խնդիրները լուծելու համար»,-ասել է Մանասյանը։