Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը երեք տարվա մեջ երրորդ անգամ ստանձնել է նոր պաշտոն

16:53, 30 մայիս 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը երեք տարվա մեջ երրորդ անգամ ստանձնել է նոր պաշտոն
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը երեք տարվա մեջ երրորդ անգամ ստանձնել է նոր պաշտոն։
Սահմանադրական դատարանից հայտնում են, որ 2024 թվականի մայիսի 30-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Դավիթ Խաչատուրյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
 
«Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնեց, որ դատավոր Դավիթ Խաչատուրյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 

Ոչ վաղ անցյալում՝ 2021 թվականի հունվարի 22-ին, Սասուն Խաչատրյանի եղբայրը ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երդվեց և գնաց ԲԴԽ, սակայն ավելի անկախ պաշտոն ունենալու ու առավել շատ լիազորություներով օժտված լինելու փնտրտուքը եղբայրները չէին դադարեցնում, և 2023-ին Սասուն Խաչատրյանի եղբայրն ԱԺ ամբիոնի մոտ էր որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու։ Ոչինչ, որ երբեք դատավոր չէր եղել, կարևորն այլ հատկանիշներ են, որով չափազանց շռայլ են օժտված Խաչատրյան-Խաչատուրյան եղբայրները։

ՔՊ-ն նրան կրկին ընտրեց, բայց անգամ ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ԲԴԽ գնալուց խոստացել էր ծառայել և այլն։ Այժմ, այս մարդը ՍԴ դատավոր է։