Հետևեք մեզ։

Օտարերկրացին ագրեսիա է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը

17:47, 30 մայիս 2024
Օտարերկրացին ագրեսիա է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը

Օտարերկրացին ագրեսիա է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը, լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Դոմոդեդովո օդանավակայանում ՌԴ ՆԳՆ հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ պատշաճ պահվածքի մասին»,- գրել է Վոլկը Telegram-ի իր ալիքում։


Ոստիկանության տվյալներով՝ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին «ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը»։

 

Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։