Հետևեք մեզ։

Մինչև հունիսի 20-ը փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

19:21, 30 մայիս 2024
Մինչև հունիսի 20-ը փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ
հատվածը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․ «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: