Սամարայից Մոսկվա թռչող ուղևորատար Airbus 321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում՝ անվադողի պայթելու պատճառով, RIA Novosti-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ ինքնաթիռում 186 մարդ կա, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ։ Շերեմետևոյում նախատեսված վայրէջքի ժամը Մոսկվայի ժամանակով 18.10-ն է եղել, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։
Սամարայից Մոսկվա թռչող ուղևորատար Airbus 321-ի անվադողը պայթել է․ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
19:27, 30 մայիս 2024