ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ավարտից հետո Արթուր Ջավադյանը 2020-ին նշանակվեց ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ սա, թերևս, վերջին լուրն է Արթուր Ջավադյանի մասին։ Թե այդ պաշտոնում ի՞նչ է արել Ջավադյանը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ լուռ դեսպանը հարստանում է։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Ջավադյանը 14 անշարժ գույք ունի, որից 6-ը ստացել է 2022-ին։
Այսպիսով․ 2014-ին համատեղ սեփականության իրավունքով Ջավադյանը Դիլիջանում ձեռք է բերել շինություն, 2020-ին՝ հողամաս։ 2010-ին ևս մեկ հողամաս է գնել, որի միանձնյա սեփականատերն է։
2000 թվականին նա Եղվարդում առանձնատուն է գնել, 2005-ին հողամաս է գնել Քանաքեռավանում, 1992-ին հողամաս է գնել Ուշիում, 2011-ին մեկ առանձնատուն գնել է Արցախում, մեկ առանձնատուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
2022-ին Արթուր Ջավադայնը վեց անշարժ գույքի սեփականատեր է դարձել, որից 4-ը ժառանգություն է, 2-ը՝ նվիրատվություն։
Սյունիքի մարզիի Սիսիան համայնքում մեկ առանձնատուն և մեկ հողամաս է ժառանգություն ստացել, Երևանում՝ ավտոկայանատեղի ՝ միանձնյա սեփականությամբ, և ¾ սեփականության իրավունքով ևս մեկ ավտոկայանատեղի Երևանում։
Բացի այդ, Ջավադյանը երկու հողամաս է նվեր ստացել։
2020-ին 2019 թվականի արտադրության Մերսեդես է գնել, 2023-ին երկու Մերսեդես է վաճառել մոտ 100 մլն դրամով։ 2023-ին ձեռք է բերել 2023 թվականի արտադրության Մերսեդես, որի արժեքը չի նշել։
Բանկային ավանդներ ունի, որոնց արժեքը հասնում է 62 մլն դրամի և 198 հզր դոլարի։ 2012-ին, երբ Կենտրոնական բանկի նախագահն էր, 24 մլն դրամի հուշադրամ է գնել։
Բանկային հաշվին ունի 128 հզր դոլար, 3 մլն 625 հզր դրամ և 9278 եվրո։ Կանխիկ ունի 15,5 հզր դոլար, 5,3 մլն դրամ,17,5 հզր եվրո։
Բնամթերքի ձևով ստացած նվիրատվության արժեքը կազմում է 295 մլն դրամ, բնամթերքի ձևով ստացված ժառանգությունը՝ 25 մլն դրամ, որպես ժառանգություն ստացված եկամտի գումարը կազմում է 0,5 մլն դրամ և ևս 418 հզր 745 դոլար (168 մլն 427 հզր դրամ)։ Ստացվում է Ջավադյանի ստացած ժառանգությունն ու նվիրատվությունը կազմում է 489 մլն դրամ։
Ջավադյանը մի շարք բանկերից փոխառություններ ունի, աշխատանքային վարձատրություն է ստացել նաև «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ից՝ 24 մլն 936 հզր դրամ, ԱԳՆ-ից աշխատավարձի չափը 7 մլն 431 հզր դրամ է։
Հանգստի համար ծախսել է 31 մլն 840 հզր դրամ։ Անարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 15 մլն 286 հզր դրամ։ Այլ ծախսերը կազմում են 67 մլն 498 հզր դրամ։
Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, 6 անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է․ 2006, 2010, 2011, 2013, 2015 թվականների ընթացքում ձեռք է բերել առանձնատուն Ծաղկաձորում, հասարակական նշանակության երկու շինություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ավտոկայանատեղի՝ Կենտրոնում, երկու բնակարան՝ Կենտրոնում։
Եվս երկու անշարժ գույք նվեր է ստացել 2022-ին․ մեկ առանձնատուն Ծաղկաձորում և բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, գործարքի մյուս կողմը Աննա Արթուրի Ջավադյանն է։
Երկու մեքենա ունի՝ Աուդի ու Լեքսուս մակնիշի, որոնք համապատասխանաբար 2019 և 2014 թվականների արտադրության են։
80 հզր եվրո և 600 հզր դոլար բանկային ավանդ ունի, բանկային հաշվին 175 եվրո, 1 մլն 496 հզր դրամ և 792 դոլար ունի, կանխիկ ունի 19 300 հզր դոլար, 4,1 մլն դրամ, 16 800 հզր դոլար։
Ստացվում է Ջավադյանն ու տիկինը վեց առանձնատուն ունեն՝ Ծաղկաձորում, Երևանում, Սիսիանում, Եղվարդում, իսկ մեկն Արցախում էր։