Սիրելի հայրենակիցներ, արդեն որերորդ օրն է համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ և ժողովրդի օրակարգը պարտադրելով ապազգային իշխանություններին: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անկախ աշխատանքային օրվանից և ժամից հազարավոր քաղաքացիներ մասնակցում են խաղաղ անհնազանդության ակցիաների։
Ա՛յսօր մենք կարողացանք 8 ժամ շարունակ փակ պահել Կառավարության շենքի մուտքերն ու ելքերը և արգելափակեցինք Հայաստանի գլխավոր հրապարակում երթևեկությունը՝ չթողնելով վարչակարգի պարագլխին և Կառավարության անդամներին հանգիստ տեղաշարժվել։
Վաղն առավոտյան 10։00-ին մենք պետք է շարունակենք մեր այս ընթացքը:
Այդ նպատակով հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ այցելելու կարևոր հաստատություններից մեկը և փոխանցելու մեր ասելիքը»,-գրել է նա։