Հետևեք մեզ։

Մեղավո՞ր է, թե՞ անմեղ Թրամփը. երդվյալ ատենակալները հայտնել են իրենց որոշումը

02:10, 31 մայիս 2024
Մեղավո՞ր է, թե՞ անմեղ Թրամփը. երդվյալ ատենակալները հայտնել են իրենց որոշումը

Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

Թրամփը մեղավոր է ճանաչվել 34 կետերից 34-ով։ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով երդվյալ ատենակալների կողմից դատապարտվել է հանցագործության համար։

Մեղադրական վերդիկտից հետո դատական ​​գործընթացի հաջորդ քայլը պատժի վերաբերյալ որոշում կայացնելն է, որը սպասվում է հուլիսի 11-ին։

Երդվյալ ատենակալները, որոնք ավելի քան մեկ ամիս քննում էին գործը,  խորհրդակցությունները սկսել էին մայիսի 29-ին: Ընդհանուր առմամբ նրանց խորհրդակցությունները տևել են մոտ 11 ժամ, որոնց ընթացքում 7 տղամարդուց և 5 կնոջից բաղկացած երդվյալ ատենակալները պետք է միաձայն որոշում կայացնեին մեղադրանքներից յուրաքանչյուրի վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Թրամփի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ վարքաբեկող տեղեկատվությունը թաքցնելու համար վճարումներ կատարելիս գործնական փաստաթղթերը կեղծելու հոդվածով: Նախկին նախագահը մեղադրվում է նաև պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ հնարավոր կապի համար: