Հետևեք մեզ։

Հաշվի առնելով համաճարակի ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ աղետի գոտում անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ

11:45, 31 մայիս 2024
Հաշվի առնելով համաճարակի ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ աղետի գոտում անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ

Հաշվի առնելով աղետի հետևանքով անկած կենդանիների՝ ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու պարագայում համաճարակի առաջացման ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց, հայտնաբերման բոլոր դեպքերում դիմել ձեր համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն՝ դիմելով Լոռու ու Տավուշի մարզերի՝ աղետից տուժած բնակիչներին:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խումբը գտնվում է աղետի գոտում, ուստի առանց հապաղելու կայցելի կենդանիների անկման վայր, կիրականացնի հաշվառում և կտրամադրի ոչնչացման վայրի և եղանակի վերաբերյալ ցուցումներ»,-ասված է հայտարարությունում: