Բագրատ Սրբազանը երթի ընթացքում զրուցեց լրագրողների հետ և ասաց՝ ինչ է պահում իր ձեռքին։
«Սա շարժման առաջին օրն են ինձ նվիրել։ Իմ մյուս խաչի հետ իմ կյանքի ուղենիշն ու սիմվոլն է։ Սա Արարատ լեռով է, լա՛վ լսեցիք, Արարատ։ Արագածն էլ, թող մտածի՝ ինչ է անելու։ Այդքան հակադրություն, արհեստական հակադրություն ես անում՝ Արագած-Արարատ, վերջին աստիճանի հանցագործ ես։ Մեզ համար որքան սրբազան Արագածն է, այնքան էլ Արարատն է՝ թե՛ որպես խորհուրդ, թե՛ որպես կյանք, թե՛ որպես լեռ, թե՛ որպես ուղենիշ»,-ասաց նա։
Հարցին՝ իր մոտ Աստվածաշունչն է, թե աղոթագիրքը, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Նարեկն է իմ, դարձյալ շարժման ժամանակ եմ նվեր ստացել, իմ ուղեցույցն է»,-ասաց նա։