Հետևեք մեզ։

Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)

12:21, 31 մայիս 2024
Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։
 
Մասնավորապես՝
  • սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված   բավարար քանակությամբ լվացարաններով,
  • խոհանոցում, առկա արհեստական օդափոխության համակարգը գտնվել է ոչ նորոգ վիճակում.
  • չի եղել անձնակազմի համար հանդերձարան.
  • խոհանոցի, նաև սննդամթերքի պահեստային հատվածի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա  դրենաժը խցանված է եղել, որտեղից ջրի արտահոսք է տեղի ունենեցել.
  • խոհանոցի պատերը, աշխատանքային մակերևույթները, մասնավորապես պահարանները, դարակաշարերը, լվացարանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։