Հետևեք մեզ։

Օրբանը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ պատերազմի մասին

12:46, 31 մայիս 2024
Օրբանը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ պատերազմի մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինա ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներ ուղարկելն ու ուկրաինական զինված ուժերին արևմտյան զենքով ռուսական տարածքին հարվածելու թույլատվության մասին քննարկումներն արագորեն մոտեցնում են պատերազմն Արևմուտքին։


«Ամեն շաբաթ մենք ավելի ենք մոտենում պատերազմին», - ասել է նա:


Օրբանն անհեթեթ է անվանել ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ներքաշել ամբողջ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ և հիշեցրել, որ դաշինքը պաշտպանական դաշինք է, ոչ թե ռազմական: