Հետևեք մեզ։

Հացի խնդրից՝ գույք, մետաղալարեր, հագուստ․․ ․ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ աղետի գոտու խնդիրները գույքագրվել են, օգնության առաջին խմբաքանակը տեղ կհասնի առաջիկա ժամերին (տեսանյութ)

13:09, 31 մայիս 2024
Հացի խնդրից՝ գույք, մետաղալարեր, հագուստ․․ ․ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ աղետի գոտու խնդիրները գույքագրվել են, օգնության առաջին խմբաքանակը տեղ կհասնի առաջիկա ժամերին (տեսանյութ)
Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն այցելել են աղետի գոտի։
 
 Աշխատանքային խմբերը հասցրել են լինել աղետի գոտու գրեթե բոլոր բնակավայրերում։
 
Գագիկ Ծառուկայնի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը բնակիչներից հետաքրքրվել է, թե որն է ամենաառաջնային խնդիրը, որը հրատապ լուծում է պահանջում։
 
Բնակիչներն արձագանքել են, որ տուժել են շատ հարցերում․«Տլկոր տնից դուրս ենք եկել»։
 
Ոմանք խոսել են մետաղալարերի ու խողովակների խիստ անհրաժեշտության մասին, ոմանք ցուցադրել են կենցաղային տեխնիկայի, կահույքի ու ապրելու պայմաններն ապահովող գույքի շահագործման ենթակա չլինելը։
 
Հիմնադրամի աշխատակիցն ու թիմակիցները, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր նշել, հանդիպել են նաև հոգևոր հայրերի հետ։
 
Ալավերդու Սբ․ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանան նաև տեղեկություններ է տրամադրել։ Հոգևոր հայրն ասել է, որ պետք է գույքագրել կարիքները, մարդիկ կան, որ հացի խնդիր ունեն, գուցե մեկ այլ վայրում այլ բանի կարիք կա։ Կողմերը խոստացել են կապի մեջ լինել։
 
 
Բոլոր խնդիրները, ինչպես որ հանձնարարված էր, կարճ ժամանակում արձանագրվել են։ Այստեղ, որտեղ հնարավոր չի եղել այցելել, կապ են հաստատել հեռախոսազրույցի միջոցով։ Առաջին օգնության խմբաքանակը տեղ կհասնի մի քանի ժամից։
 
Մանրամասն՝ տեսանյութում․