Հետևեք մեզ։

Եթե դուք հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու . Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

13:13, 31 մայիս 2024
Եթե դուք հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու . Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժի կոչ էր անում ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ նույն ժամանակ այս շենքում նստած իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին։ Ոստիկաններ, նա ձեզ նույնպես գցելու է, Արարատ Միրզոյանը վկա։ Այս մասին ԱԳՆ-ի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։

 

«Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու, և հետևաբար ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին։ Ու հիշեք, ա՛յ քնքուշներ, ձեզ չեն նվաստացրել, բոլորիս են նվաստացրել, դուք ուրացել եք բոլորիս»,-ասաց Սրբազանը։