Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Վստահ եմ` պարոն Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքը կշարունակի զարգացման իր ճանապարհը և առաջիկա տարիներին միասին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին Դավիթ Մինասյանը հրաժարական էր տվել Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից։