Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։
Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվել է, որ փոխանակվել է 75 ռազմագերի։
«Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել են գերության մեջ մահվան վտանգի տակ հայտնված 75 ռուս զինծառայողներ, փոխարենը հանձնվել են Ուկրաինայի զինված ուժերի 75 ռազմագերիներ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվության մեջ։
Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդություն են ցուցաբերել ռուս ռազմագերիների վերադարձի հարցում։