Հրահանգ տվեք ոստիկաններին, որ բացեն ճանապարհը և ուղեկցեն մեզ։ Մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները։ Այս մասին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Նշենք, որ Սրբազանը ավելի վաղ դիմել էր Արարատ Միրզոյանին՝ իջնելու և իրենց հետ հրապարակային խոսելու, հարցերին պատասխանելու կոչով։
«Դեռևս ՆԳ Նախարար Վահե Ղազարյան՝ ամբողջը ձեր անունով է վերջանալու։ Բացե՛ք ճանապարհը և մենք բարձրանում ենք վերև։ Շատ չենք բարձրանա, որ չվախենան։ Այս պատասխանատվության տակ չմտնես, մենք գնալու ենք վերև և ոչ ոք իրավունք չունի մեր ճանապարհը խոչընդոտելու»,–ասաց Սրբազանը։
Նշենք նաև, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»։