Ժողովրդական խոսքն ասում է՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Նույնն է, թե փողոց դուրս գալը մի խնդիր է, փողոցից հեռանալը՝ այլ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ շարունակելով.
«Փողոցից չխայտառակված հեռանալու փորձերի շրջանակներում այս պահին ականատես ենք լինում ԱԳՆ շենքի մոտ բախման հրահրման:
Հնարավոր բախման ողջ պատասխանատվությունը կրելու է ընդդիմության սառեցված, փիլոնազրկված առաջնորդը և նրա կողքին կանգնած պատգամավորները: Ողջախոհություն վերջիններին»: