Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին` հանցակազմի բացակայության հիմքով:
«Դատարանի որոշումը նորմալ եմ գնահատում, վստահ եմ՝ բողոքարկելու են վերադաս ատյաններ»,- դատարանից դուրս գալիս ասաց Սերժ Սարգսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը:
Դատավճռով Սերժ Սարգսյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով: Բարսեղ Բեգլարյանը նույնպես արդարացվեց խոշոր չափի հափշտակություն կատարելուն դրդելու, իսկ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու համար: