Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշել է՝ ալիքի ճեռարձակումը վերականգնվել է պարտքի վճարումից հետո, որը վճարվել է սփռումը դադարեցնելու հաջորդ օրը։
«Մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին»,–ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր 2,5 ամսվա պարտքը չվճարելու համար: