Դատարանի որոշումը նորմալ եմ գնահատում, բայց նաև վստահ եմ, որ այդ որոշումը բողոքարկելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում նկատմամբ դատարանն արդարադցման դատավճիռ կայացրեց։
Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելու փորձերին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դա արդեն իրավական նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյականության սահմաններից»։
Հարցին, թե անկախ քաղաքական իրավիճակից, միևնույն է իշխանությունն ինչ ցանկանում է, այն էլ անում է․ օրինակ՝ Կիրանցում մինչև վերջին սյունը տեղադրեց, ինչ է կանխում ընթացող պայքարը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Մինչ օրս համեյանդեպս պայքարն ընթանում է, և չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում։ Բայց, ենթադրենք, հնարավոր չէ հիմա կանխել, կամ նախկինում հնարավոր չէր կանխել, ապա ի՞նչ եք առաջարկում, որ դադարեցվի՞, ընդհանրապես չպայքարեն, ես այլ արդյունավետ ճանապարհ չեմ տեսնում։ Ակցիա անողները չունեն այդ հնարավորությունը ստորագրողների ձեռքից բռնելու, այլ ճանապարհ կա՞»։