Մայիսի 31-ին Արմավիրում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Աննա Դալլաքյանը: Մեր ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկեց Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ղազախներին հաջողվեց 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստան - Ղազախստան` 2:1 (1:0)
Արմավիր «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Ելենա Գոբջիլա (Մոլդովա)
Գոլերը՝ Դալլաքյան, 13, Արթին, 49 (11մ), Կուլմագամբետովա, 70
Հայաստան
1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 3. Սվետլանա Կարագյոզյան, 5. ԼիանաՂազարյան, 6. Լարա Կազանչյան, 7. Աննա Դալլաքյան, 9. Օքսաննա Պիզլովա (8. Կլաուդիա Չոլակյան, 37), 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 16. Անի Սաֆարյան, 22. Անի Ղուկասյան
Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 23. Շողիկ Սարդարյան, 13. Տաթև Խաչատրյան, 14. Էլինա Մարտիրոսյան, 15. Լուսինե Կոստանյան, 18. ՄարինեԿարապետյան, 19. Միլենա Սայադյան, 21. Հասմիկ Գրիգորյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
Ղազախստան
1. Անգելինա Պորտնովա, 5. Մարիա Դեմիդովա, 6. Անաստասիա Նիզամուտդինովա (14. Վալերիա Պոպովա, 73), 7. Կամիլա Կուլմագամբետովա, 8. Աիդա Գաիստենովա (18. Ալեքսանդրա Բուրովա, 60), 9. Բիբիգուլ Նուրուշևա (ա), 10. Ասսեմ Կարաժանովա (3. Քսենիա Խայրուլինա, 60), 11. Կազինա Նորբաևա (22. Ալինա Լոզուկովա, 84), 13. Սվետլանա Բորտնիկովա (19. Պոլինա Տուչինա, 60), 15. Ամինա Բիբոսինովա, 21. Ասելխան Տուրլիբեկովա
Պահեստայիններ՝ 12. Վիկտորիա Զեյնալի, 2. Մարգարիտա Տալդիկինա, 4. Միլանա Եղիազարյան, 16. Նազիմ Ալդանազար, 17. Այաժան Կոժաբեկովա, 20. Կամիլա Սովետ, 23. Անաստասիա Վլասովա
Գլխավոր մարզիչ՝ Մադիյար Կեմբիլով:
Կանանց Հայաստանի հավաքականը, 4-րդ խմբում տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ իր ակտիվում այժմ արդեն ունի 6 միավոր և բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Վեց միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Ռումինիայի ընտրանին, Բուլղարիան երրորդն է՝ երեք միավորով, Ղազախստանը՝ չորրորդը։ ԵՎՐՈ 2025-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճում են խմբում առաջին տեղը գրաված թիմներն ու երկրորդ արդյունքն ունեցող լավագույն երեք ընտրանիները։