Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի տակ. Shamshyan.com

19:55, 31 մայիս 2024
Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի տակ. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, ինչից Աղվան Թ․-ն կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։ Փրկարարները՝ օղակի հրամանատար Խաչատրյանի գլխավորությամբ, պարեկները՝ Ն․ Գրիգորյանի գլխավորությամբ և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին ով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։