Hayastan.news-ի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին ցանկանում է բնակարան գնել։ Իր նախորդ բնակարանը Գրիգորյանը գնել էր 2020-ին։
Ըստ աղբյուրի փոխանցման՝ Արմեն Գրիգորյանն ակտիվ փնտրտուքների մեջ է։ Երեկ՝ աշխատանքային օրվա անիմաջապես ավարտից հետո, Արմեն Գրիգորյանը բնակարան գնելու նպատակով այցելել է անշարժ գույքի գործակալություններից մեկի՝ Կոմիտասում գտնվող գրասենյակ։ Անշարժ գույքի գործակալության տնօրենի հետ քննարկումներից հետո Գրիգորյանը հեռացել է այդ վայրից, դեռևս վերջնական որոշում չունի։