Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, մաղթել խաղաղություն և բարգավաճում և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդվի հայ-իտալական միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը: