Հորս 1 րոպե եմ տեսել, հացադուլ, ջրադուլ է հայտարարել, խնդրել եմ չհրաժարվի սննդից, ջրից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիլիթ Հարությունյանը։
«Ինչ որոշում էլ կայացնի, հարգում եմ: Հիմա տանում են ՁՊՎ։
Նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է:
Դրանից հետո կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,-գրել է Լիլիթ Հարությունյանը։
Լիլիթ Հարությունյանի հայրը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։