Հետևեք մեզ։

Արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին, բարձրացել ծառը. արջին ծառից իջեցնել չի հաջողվում (լուսանկարներ)․ shamshyan. com

11:16, 01 հունիս 2024
Արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին, բարձրացել ծառը. արջին ծառից իջեցնել չի հաջողվում (լուսանկարներ)․ shamshyan. com

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն  դեռևս ոչ մի արդյունքի չեն հասել։