Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և խորհուրդ տվել հետևել հանրային դիվանագիտության կողմից մերձեցման և համագործակցության ուղուն, հայտնում է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Խնդրում եմ, ընդունեք շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու համար։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ դա մեզ միշտ դիպուկ մատնանշել է մերձեցման և համագործակցության ուղին»,- շնորհավորանքը մեջբերում է մամուլի ծառայությունը։